ԱՄՆ-ում հիշում են Մարտին Լյութեր Քինգին
ԱՄՆ-ում հիշատակի տուրք են մատուցում Մարտին Լյութեր Քինգին` սևամորթների քաղաքացիական իրավունքների հայտնի պաշտպանին:
Ուղիղ 40 տարի առաջ` 1968թ. ապրիլի 4-ին, նրան գնդակահարել են Մեմֆիս հյուրանոցում, որտեղ նա աշխատում էր իր նոր քարոզի տեքսի վրա:
Այժմ այդ շենքում բացվել է Քաղաքացիական իրավունքների ազգային թանգարան, որտեղ այսօր ծաղկեպսակներ կդնեն քաղաքական գործիչները: Մյուսները հանդես կգան տարբեր նահանգներում` Քինգին նվիրված ճառերով:










