Լինքոլնի նամակը վաճառեցին 3,4 մլն դոլարով
Աբրահամ Լինքոլնի նամակը վաճառվել է աճուրդում 3,4 մլն դոլարով: Նամակը ձեռք է բերել հեռախոսի միջոցով աճուրդին մասնակցած ամերիկացի կոլեկցիոներ:
ԱՄՆ-ի 17-րդ նախագահի նամակն իրենից ներկայացնում է “երեխաների` ստրկության մեջ գտնվող երկրի բոլոր երեխաներին ազատություն պարգևելու խնդրագրի” պատասխան”:
“Խնդրում եմ, այս մարդուկներին փոխանցեք, - գրում է Լինքոլնն իր նամակում, - որ ես շատ ուրախ եմ, որ իրենց փոքրիկ սրտերը լի են արդարության և սիրո զգացմունքներով, ու թեև ես ի զորու չեմ կատարել նրանց խնդրանքը, համոզված եմ, որ նրանք հիշում են, որ դա միայն Աստծո ուժերում է, և որ Նա, կարծես, ցանկանում է անել դա”:
Sotheby's աճուրդի տանն այս նամակն անվանել են “հավանաբար, Լինքոլնի ամենաանձնական և ամենաուժեղ արտահայտությունը Աստծո, ստրկության և ազատության մասին”:
Նամակի համար վճարված գումարը դարձել է նախագահ Լինքոլնի իրերի վաճառքից ստացված ամենառեկորդային գումարը:
2002թ. մարտին Сhristie's աճուրդի տանը Լինքոլնին պատկանող ձեռագիրը վաճառվել էր 3,1 մլն դոլարով:










