Հայաստանում ապրիլի 7-12-ը կանցկացվեն «Պենդերեցկու օրերը»
«Պենդերեցկու օրերը» Հայաստանում կանցկացվեն ապրլի 7-12-ը։ Հանրահայտ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված օրերը կմեկնարկեն Արամ Խաչատրյան համերգասրահում ապրլի 7-ին կայանալիք համերգով, որին կմասնակցեն «Դաֆո» քառյակը Լեհաստանից, կլառնետահար Միշել Լետիկը Ֆրանսիայից, թավջութակահար Վահե Ռոստոմյանը Հայաստանից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին հանդես կգան նաև Հայաստանի պետական ակադեմիական, «Սպեղանի» պատանեկան եւ «Հովեր» երգչախմբերը, «Սերենադ» կամերային նվագախումբը։
Շաբաթվա ընթացքում համերգներ տեղի կունենան ինչպես Արամ Խաչատրյան համերգասրահում, այնպես էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հայաստանում անցկացվող «Պենդերեցկու օրեր»-ի շրջանակում հայ անվանի երաժիշտների հետ մեկտեղ ելույթներով հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գերմանիայից, Էստոնիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից։










