Վաճառվել է հանրահայտ «Ստրադիվարի ջութակը»
11:41 • 05.04.08
Հանրահայտ «Ստրադիվարի ջութակը» 1,2 միլիոն դոլարով վաճառվել է ապրիլի 4-ին կայացած Christie’s աճուրդի ժամանակ։
Ջութակը պատրաստվել է 1700թ. հայտնի իտալացի վարպետ Ստրադիվարիի կողմից։ Նախքան աճուրդի հանվելը ջութակը պատկանում էր Մեծ Բրիտանիայի Թագավորական ֆիլարմոնիկ նվագախմբի ջութակահարուհի Բարբարա Պենիին և ի պատիվ նրա անվանցել էր «The Penny»։
Placeholder










