Բեվերլի-Հիլսում վախճանվել է Չարլթոն Հեսթոնը
Շաբաթ օրը Բեվերլի-Հիլսում գտնվող իր տանը 84 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար հոլիվուդյան դերասան Չարլթոն Հեսթոնը:
Հեսթոնը փառք է ձեռք բերել պատմական և արկածային ֆիլմերում իր խաղացած “իսկական տղամարդկանց” դերերի շնորհիվ:
1960թ. դերասանն արժանացել է Օսկարի "Բեն-Գուր" ֆիլմում իր դերի համար: Ժամանակակից հանդիսատեսին նա հայտնի է, առաջին հերթին, “Կապիկների աշխարհը” ֆիլմից:
Ինչպես ասվում է Հեսթոնի մահախոսականում, “Նա անկեղծ սիրել է և եղել սիրված: Ոչ ոք չէր կարող ավելի լիարժեք կյանք ցանկանալ, քան նա է ապրել”:










