Գյումրիում կանցկացվի ժամանակակից արվեստի վեցերորդ միջազգային բիենալեն
Գյումրիում սեպտեմբերին 7-ին կանցկացվի ժամանակակից արվեստի վեցերորդ միջազգային բիենալեն։ Այն կազմակերպվել է Գյումրիի Ժամանակակից արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, կմասնակցեն քսանհինգ երկրների արվեստագետներ։
Ինչպես տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Ազատ Սարգսյանը, բիենալեն առաջին անգամ անցկացվել է տասը տարի առաջ` պայմանավորված երկրաշարժից հետո մշակութային կյանքի վերածնման և հոգեբանական խնդիրների վերացման անհրաժեշտությամբ։ «Արշավախումբ 101» Գյումրիի առաջին ժամանակակից արվեստի բիենալեն միակն էր նախկին ԽՍՀՄ երկրներում կազմակերպված նման փառատոներից, որը ոչ միայն կարողացավ պահպանել իր շարունակականությունը, այլև ընդլայնել մասնակից երկրների աշխարհագրությունը և արվեստագետների թիվը։
Գյումրիի վեցերորդ բիենալեն կկրի «Պատմական վերափոխումներ կամ զուգահեռ պատմություն» խորագիրը։ Բիենալեի տասնամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառմանը կմասնակցեն նաև «Արշավախումբ 101»-ի մասնակիցները։ Միջոցառման անցկացմանն այս տարի կաջակցի նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:










