Նիկոլայ Կարաչենցևին հիվանդանոց են տեղափոխել
Դերասան Նիկոլայ Կարաչենցևին որովայնի սուր ցավերի նոպաներով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:
Դերասանի կինը չի սպասել շտապ օգնության մեքենային և ինքն է տարել ամուսնուն հիվանդանոց: Այնտեղ Կարաչենցևին ցավազրկող են ներարկել և կաթիլային նշանակել:
Հիշեցնենք, որ մարտին Կարաչենցևին վիրահատել էին Սանկտ-Պետերբուրգի Մարդու ուղեղի հետազոտման ինստիտուտին կից կլինիկայում:
2005թ. փետրվարի 28-ին “Լենկոմ”-ի դերասան Նիկոլայ Կարաչենցևը խոշոր ավտովթարի էր ենթարկվել: Բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև գանգուղեղային վնասվածքով, նրան տեղափոխել էին Սկլիֆոսոֆսկու ինստիտուտ, որտեղ որտեղ նա մի քանի վիրահատությունների է ենթարկվել:
Վերջին երեք տարիների ընթացքում Կարաչենցևին բազմիցս տեղափոխել են հիվանդանոց ինչպես վերականգնողական կուրսեր անցնելու նպատակով, այնպես էլ արտակարգ ցուցմունքների պատճառով:










