Վիսբադենում բացվում է Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը

14:19 • 07.04.08

Այսօր «goEast» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Վիսբադենում կկայանա «Սերգեյ Փարաջանովի աշխարհը» լուսանկարների ցուցահանդեսի բացումը։

Հիշեցնենք, որ վարպետի լուսանկարների առաջին ցուցահանդեսն ընթացել է Իտալիայի Պենիբիլի քաղաքում, որտեղ ապրում է անվանի սցենարիստ Տոնինո Գուերան։

Արևելաեվրոպական կինոյի «goEast» փառատոնը կավարտվի ապրիլի 17-ին։