The Washington Post պարբերականը ստացել է վեց Պուլիտցերյան մրցանակ
The Washington Post պարբերականը երկուշաբթի արժանացել է վեց Պուլիտցերյան մրցանակի, այդ թվում նաև հասարակությանը ծառայելու համար, ասված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում:
Գլխավոր անվանակարգում հաղթող է ճանաչվել ռազմական գործողություններին մասնակցած վետերանների համար Walter Reed հիվանդանոցի մասին արված ռեպորտաժների շարքը:
Պարբերականում տպագրված նյութերի շնորհիվ հասարակությանը հայտնի է դարձել հիվանդների հետ անվայել վերաբերմունքի մասին, որից հետո իշխանությունները համապատասխան քայլեր են ձեռնարկել դրա դեմ, ասված է մրցանակաբաշխության կազմկոմիտեի հայտարարության մեջ:
The Washington Post-ը, բացի այդ, ճանաչվել է հրատապ նորությունների, ազգային և միջազգային թեմաներով ռեպորտաժների ամենալավ լուսաբանող, ինչպես նաև իր լուրջ մեկնաբանությունների համար:
Reuters գործակալությունն ու Էդրիս Լատիֆը ստացել են մրցանակ “հրատապ ֆոտոռեպորտաժ” անվանակարգում` Մյանմայում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում մահացու վերքեր ստացած ճապոնացի օպերատորի “դրամատիկ” լուսանկարի համար:










