Բուլղարիայում սպանվել է հայտնի գրող
Բուլղարիայում ստացած վնասվածքներից վախճանվել է հայտնի գրող, քրեական վեպերի հեղինակ Գեորգի Ստոևը: Երկուշաբթի Սոֆիայի կենտրոնում նրա վրա կրակել է անհայտ մի մարդ:
Բուլղարական ԶԼՄ-ների տվյալներով` Ստոևը եղել է “հանցագորց խմբավորումների կազմավորման ականատես և մի շարք իրադարձությունների անմիջական մասնակից”: Չի բացառվում, որ հենց դա էլ դարձել է գրողի սպանության պատճառը:
Գ.Ստոևը, ով նախկինում եղել է թիկնապահ, մի շարք գրքեր է հեղինակել “բուլղարական մաֆիայի” և սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո դրա կազմավորման առանձնահատկությունների մասին:
Մոտ լինելով հանցագործ աշխարհին` նա գիտեր մի շարք պատվիրված սպանությունների կազմակերպիչերին, ծանոթ էր երկրի թմրաբիզնեսի առանձնահատկություններին, խմբավորումների միջև կոնֆլիկտների մանրամասներին:










