Նկարիչը թույլատրել է իր նկարը մաս-մաս ցուցադրել

13:09 • 08.04.08

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի նկարիչներից մեկը` Դեյվիդ Հոքնին, 50 կտավներից բաղկացած իր ամենամեծ նկարը նվիրել է լոնդոնյան Թեյթ պատկերասրահին` թույլ տալով թանգարանի աշխատակիցներին տնօրինել կտավն ըստ իրենց հայեցողության:

Հոքնիի խոսքերով` նկարը կարելի է բաժանել երկու կամ չորս մասի և ցուցադրել դրանք առանձին, կամ պատրաստել երկու լիաչափ վերարտադրումներ և ցուցադրել դրանք սրահում բնօրինակի հետ միասին, հայտնում է BBC News-ը:

Խոսքը վերաբերում է “Ջրի ափին ավելի բարձր ծառեր են աճում” նկարի մասին: Դրա չափերն են 12/4,5 մետր:
Հոքնին առաջին անգամ իր կտավը ցուցադրել է 2007թ. ամռանը Արվեստների թագավորական ակադեմիայում:
2009թ. սկսած այն կցուցադրվի Թեյթ պատկերասրահում: