Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Ռումյանցեվան
Մոսկվայում 77 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Ռումյանցևան: Ինչպես հայտնում է "Вести" հեռուստաալիքը, “նա մահացել է ապրիլի 8-ին ժ.21:40-ին երկարատև ծանր հիվանդության հետևանքով”:
Այժմ որոշվում է դերասանուհու հոգեհանգստի և թաղման արարողության վայրի և ժամի վերաբերյալ հարցը:
Իր կարիերայի ընթացքում Ռումյանցեվան խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում, որոնց թվում են “Բալզամինովի ամուսնությունը” (1965), “Կառամատույցը” (1963), “Չենթարկվողները” (1959):










