Տարեվերջին կհրատարակվի ԼՂՀ-ի ազգային ատլասը

12:23 • 10.04.08

Ավարտական փուլում են Արցախի ազգային ատլասի ստեղծման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախատեսվում է այն հրատարակել տարեվերջին։

Ատլասը կտպագրվի հայերեն, իսկ հետագայում նաեւ ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչը միջազգային հանրությանը, արտերկրի ընթերցողներին ԼՂՀ-ի հետ ծանոթանալու հնարավորություն կընձեռի։ Ատլասում տեղ կգտնեն Արցախի բնաշխարհը, լեռնագրությունը, պատմությունը համապատասխան քարտեզներով։ Նրանում կներառվեն նաև ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջկենտրոնների հատակագծերը։

Նշենք, որ ատլասում Արցախը կներկայացվի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմաններով։