Ջոան Ռոուլինգը արժանացել է մրցանակի

17:42 • 10.04.08

“Հարի Փոթերի” մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը ապրիլի 9-ին արժանացել է Nibbie մրցանակի, որն ամեն տարի շնորհվում է բրիտանական գրահրատարակիչների ասոցիացիայի կողմից:

Մրցանակը գրողին են հանձնել “նշանավոր ձեռքբերումների համար”, գրում է The Guardian-ը:

Մրցանակի է արժանացել նաև Յեն Մաքյուենը` "On Chesil Beach" վեպի համար, ով 2007թ. հայտնվել էր բրիտանական “Բուքեր” մրցանակի թեկնածուների ցուցակում: