Վյաչեսլավ Տիխոնովին դուրս գրեցին հիվանդանոցից
13:11 • 13.04.08
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Տիխոնովը դուրս է գրվել Մոսկվայի Կենտրոնական հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր փետրվարի սկզբից:
Դերասանի հարազատների խոսքերով` բժիշկները նրա վիճակը «գնահատում են որպես նորմալ»:
Հիշեցնենք, որ Տիխոնովին վիրահատել են մարտի 19-ին:
Placeholder










