Նորվերգիայում բացվել է առաջին օպերային թատրոնը

17:26 • 14.04.08

Նորվերգիայի մայրաքաղաք Օսլոյում բացվել է առաջին նորվերգական օպերային թատրոնը, հայտնում է գերմանական Koelner Stadt-Anzeiger պարբերականը:

Ապրիլի 12-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Նորվերգիայի թագավոր Հարոլդ V-ը, Սկանդինավիայի թագավորական տան ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Սառցաբեկորի տեսք ունեցող Օպերայի շենքը վեր է խոյանում հենց Օսլո-ֆյորդից:
Շինությունը նախագծել է նորվերգական Snoehetta ճարտարապետական բյուրոն, որի նախագծով նախկինում արդեն կառուցվել է գրադարան Ալեքսանդրիայում: Բացի այդ, Snoehetta-ն հաղթել է մշակութային կենտրոն կառուցելու մրցույթում, որը տեղակայված է լինելու “զրոյական մակարդակի վրա” Նյու Յորքում` այնտեղ, որտեղ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից առաջ գտնվել են երկվորյակ աշտարակները:

Շինարարության վրա, Koelner Stadt-Anzeiger-ի տվյալներով, ծախսվել է 3,8 մլն նորվերգական կրոնից քիչ ավելին (475 մլն եվրա): Օպերայի գլխավոր բեմը նախատեսված է 1365 հանդիսատեսի համար, երկու փոքր բեմերը` 640 մարդու համար: Գլխավոր բեմի նվագախմբի փոսը տեղակայված է ջրի մակարդակից ցածր: