Ամերիկյան կաթոլիկները գոհ են Հռոմի Պապի աշխատանքից

13:25 • 14.04.08

Կիրակի տպագրվել են ամերիկյան կաթոլիկների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած կաթոլիկների մեծ մոսը գոհ է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ից, ով, ի դեպ, մոտ օրերս առաջին անգամ կայցելի ԱՄՆ-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի կարգավիճակով:

10 կաթողիկներից 8-ն ասել են, որ գոհ են կամ լիովին բավարարված են Հռոմի Պապի գործունեությամբ: Մոտ 0,5 մլն մարդ մտադիր է այցելել նրա մասնակցությամբ հրապարակային միջոցառումները, որոնք տեղի կունենան Վաշինգթոնում և Նյու Յորքում:

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացի երիտասարդները մեծ հետաքրքրություն են դրսևորում կրոնի հանդեպ: