Հայաստան է ժամանում ՌԴ ժողովրդական դերասան Վենիամին Սմեխովը

16:02 • 15.04.08

Ապրիլի 18-22-ը Հայաստան կժամանի ՌԴ ժողովրդական դերասան Վենիամին Սմեխովը տիկնոջ հետ։

Ինչպես հաղորդել է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը, դերասանը վարպետության դասեր կանցկացնի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների համար։

Ապրիլի 20-ին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա դերասանի հանդիպումը հանդիսատեսի հետ։