Հայտնաբերվել է Բախի մինչև օրս անհայտ ստեղծագործություն

14:26 • 16.04.08

Գերմանացի մասնագետները հայտնաբերել են Բախի՝ նախկինում անհայտ ստեղծագործություն երգեհոնի համար, որը պատկանում է երգահանի ստաղծագործական վաղ շրջանին, հայտնում է AFP-ն:

Մասնագետներից մեկի` Շտեֆան Բլատի խոսքերով` Wo Gott der Herr nicht bei uns haelt կոչվող ստեղծագործությունը հայտնաբերվել է աճուրդներից մեկում Հալլեում Մարտին Լյութերի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից:

Բլատը ճշտել է, որ պարտիտուրան պատկանել է XIX դարի երգահան Վիլհելմ Ռուստին՝ Լայպցիգից, և պետք է վաճառքի հանվեր երաժշտի ողջ հավաքածուի հետ միասին:

Լայպցիգում գտնվող Բախի արխիվի փորձագետները, վերլուծելով գտնված ստեղծագործությունը, եկել են այն եզրակացության, որ այն գրվել է Իոհան Սեբաստիան Բախի կողմից 1705-1710թթ.: