Հռոմի Պապը կնշի իր 81-ամյակը ԱՄՆ-ում

17:15 • 16.04.08

Ապրիլի 16-ի երեկոյան ամերիկյան Սպիտակ տանը 9 հազար հյուրեր կշնորհավորեն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդին ծննդյան օրվա կապակցությամբ։ Հռոմի Պապն իր 81-ամյակը կտոնի ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցելության առաջին օրը։

Սպիտակ տանը Հռոմի Պապին սպասում էր նախագահ Ջորջ Բուշի հանդիսավոր ելույթը, «Հայր մեր» աղոթքը` երաժշտության նվագակցությամբ, ինչպես նաև հրավառություն։ Իր վեցօրյա այցի ընթացքում Պապը Բուշի հետ կքննարկի արհեստական վիժման, համասեռամոլների միջև ամուսնության, միգրացիայի, ինչպես նաև Իրաքում ստեղծված իրավիճակի մասին հարցեր։

The Guardian պարբերականը հիշեցնում է, որ Պապի հետ գրեթե միաժամանակ ԱՄՆ եռօրյա այց է կատարել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը։ Սակայն Բենեդիկտոս 16-րդը, կարծես թե, երկրորդ պլան է մղել բրիտանական վարչապետին։ Բրիտանական իշխանության ներկայցուցիչներն արդեն իրենց ապսոսանքն են հայտնել, որ Պապի այցի մասին տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ արդեն նշանակել էին Բրաունի այցի օրը։