Բենեդիկտոս 16-րդը հանդիպել է մանկապիղծ-քահանաների գործողություններից տուժածների հետ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հինգշաբթի Վաշինգթոնում հանդիպում է անցկացրել կաթոլիկ մանկապիղծ-քահանաների գործողություններից տուժածների հետ, հայտնում է AFP-ն:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցի պաշտոնական ծրագրում այդ հանդիպումը չէր հիշատակվում, թեև հանդիպման հնարավորության հաճախ էր խոսվում:
Մանկապիղծ-քահանաների զոհերի հետ Հռոմի Պապը շփվել է ԱՄՆ-ի տարածքում Վատիկանի պաշտոնական ներկայացուցչությունում` Վաշինգթոնի Առաքելական եկեղեցում:
“Հոգևոր առաջնորդը լսել է տուժածների պատմությունները և աղոթել է նրանց հետ միասին”,- ասվում է Առաքելական եկեղեցու հայտարարության մեջ:










