Խորվաթիայի գլխավոր մարզիչը` երգի հեղինակ
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը, ով նաև Rawbau ռոք -խմբի կիթառահարն է, ձայնագրել է մի ստեղծագործություն, որը նվիրված է Ավստրիայում ու Շվեյցարիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է FIFA-ի պաշտոնական կայքը:
Բիլիչը կարծում է, որ "Fiery madness" /"Բոցկլտացող խելագառություն"/ երգը կդառնա Եվրո-2008-ի խորվաթ երկրպագուների պաշտոնական օրհներգը: Երգի հովանավորն է Զագրեբի գարեջրի գործարաններից մեկը:
Երգի տեսահոլովաի նկարահանումները կսկսվեն այսօր Սպլիտ քաղաքում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում Խորվաթիայի մրցակիցներն են Գերմանիայի, Լեհաստանի ու Ավստիայի ընտրանիները:










