Հռոմի Պապն ավարտեց ԱՄՆ կատարած այցը
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ավարտել է ԱՄՆ կատարած իր վեցօրյա այցը։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Տեղի ժամանակով կիրակի երեկոյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Alitalia ինքնաթիռով Նյու Յորքից ուղևորվեց Հռոմ։
Ջոն Քենեդիի անվան օդանավակայան Պապին ուղեկցում էր ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին։ Նշենք, որ սա Բենեդիկտոս 16-րդի առաջին այցն էր ԱՄՆ Հռոմի Պապի կարգավիճակում։
Իր այցի ընթացքում Պապը երկու ծիսակատարություն է անցկացրել Վաշինգթոնի և Նյու Յորքի մարզադաշտերում։ Վաշինգթոնում Պապի քարոզները լսելու էր եկել 45 հազար, իսկ Նյու Յորքում՝ 57 հազար մարդ։
Հռոմի Պապն այցելել է նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակը, որտեղ ելույթ է ունեցել հատուկ դիմումով, ինչպես նաև աղոթք է կարդացել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում փլուզված Համաշխահային առևտրի կենտրոնի "երկվորյակ աշտարակների" վայրում:










