Ուինսթոն Չերչիլի նկարը վաճառել են 420 հազար դոլարով

14:49 • 24.04.08

Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանող “Մայրամուտը Ատլասյան լեռներում” նկարը վաճառվել է Նյու Յորքում 420 հազար դոլարով, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Բնապատկերը վաճառքի է հանել Bonhams աճուրդի տունը: Նկարը գնել է հեռախոսով գործարքի վերաբերյալ համաձայնության եկած անհայտ մեկը: Գնորդը երկար չի սակարկել: Ի սկզբանե բնանկարը ենթադրվում էր վաճառել 400-600 հազար դոլարով:

 

Չերչիլը Bonhams-ում վաճառված կտավը նկարել է 1935թ. Մարոկկոյում իր արձակուրդի ժամանակ: Ավելի ուշ` պատերազմի տարիներին, նա ցույց է տվել կտավը ԱՄՆ նախագահ Ֆրանքլին Ռուզվելտին: