Այսօր Երևանում կկայանա ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկոֆսկու համերգը

13:30 • 26.04.08

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ժամանակ ելույթ կունենա ամերկացի անվանի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին։ Միջոցառումը կազմակերպվում է «Ալան Հովհաննես» միջազգային կենտրոնի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ծրագրում ընդգրկված են նշանավոր կոմպոզիտորներ Ֆերենց Լիստի և Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները։