Պարի տոնը նաև մենք ենք նշում
Այսօր պարավեստի միջազգային օրն է, տոնվում է 1982թ-ից` ի պատիվ ֆրանսիացի բալետմեյստեր Ժան Ժորժ Նովելի։
Տոնը պետական մակարդակով նշվում է նաև Հայաստանում։ Մշակույթի նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսը նպատակ ուներ շնորհավորել պարարվեստի հայ նվիրյալներին։ Պարարվեստի մի շարք գործիչներ տոնի առթիվ արժանացան մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
Պարարվեստի խնդիրներից, նախարարի առաջարկով, այսօր չխոսեցին, բայց խնդիրներն իրականում շատ են։
Պարարվեստի միջազգային օրվա առիթով ՀայԱՐՏ մշակութային կենտրոնում բացվել է նաև ցուցահանդես «Պարը կերպարվեստում» խորագրով։










