Միշել Ուելբեկի մայրը դարձել է գրողի ամենախիստ քննադատը

15:53 • 30.04.08

83-ամյա Լյուսի Սեկալդին` հայտնի ֆրանսիացի գրող Միշել Ուելբեկի մայրը, իր ինքնակենսագրական "L'Innocente" ("Անմեղը") գրքում խիստ քննադատության է ենթարկել որդուն։ Գիրքը լույս կտեսնի Ֆրանսիայում մայիսի սկզբին:

Ֆրանսիական հայտնի Lire ամսագրին տված հարցազրույցում Սեկալդին մեղադրել է Ուելբեկին զրպարտության մեջ, որը վերջինս տարածել է մոր մասին ինչպես իր գրքերում, այնպես էլ մամուլում:

1998թ. իր "Les Particules elementaires" ("Տարրական մասնիկներ") վեպի լույս ընծայումից հետո, որի մեջ պատկերվում է գլխավոր հերոսներ Բրյունոյի և Միշելի` Ժանին Սեկալդի անունով “անառակ մոր” կերպարը, որի ճակատագիրը հիշեցնում է գրողի մոր պատմությունը, Ուելբեկը բազմիցս հայտարարել է, որ իր մայրը “պոռնիկ” է եղել և որ նա մահացել է: Իր գրքում Լյուսի Սեկալդին մտադիր է հերքել այս երկու պնդումները: