Սահակաշվիլին պարգևատրեց Էլդար Ռյազանովին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Պատվո շքանշան է շնորհել ռուս կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին: Պատվո շքանշանը Վրաստանի բարձրագույն քաղաքացիական պարգևն է։
«Իմ սերունդը և ավելի տարեց մարդիկ դաստիարակվել են Ձեր ֆիլմերով: Դուք մեզ երջանկություն եք պարգևել: Մենք խոսում էինք Ձեր ֆիլմերի հերոսների արտահայտություններով, որոնք մենք անգիր գիտենք», - ասել է Սահակաշվիլին պարգևատրման արարողության ժամանակ:
Իր հերթին, Ռյազանովն ասել է, որ շատ է սիրում Վրաստանը: Կինոռեժիսորը նշել է, որ իր նկարահանած բոլոր ֆիլմերը «ծառայելեն մարդկանց մերձեցնելու գործին»:










