Հայտնի է դարձել ամենաթանկ կտավի գնորդի անունը

14:25 • 05.05.08

Ամերիկյան նկարիչ Մարկ Ռոտկոյի «Սպիտակ կենտրոն» կտավը, որը 2007թ. մայիսին Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ժամանակակից արվեստի գործերի համար ռեկորդային՝ 72,8 մլն դոլարով, համալրել է քաթարյան էմիր Համադ բին Հալիֆ ալ-Թանիի հավաքածուն: Ամենաթանկ կտավը ձեռք բերած անձանց անունները մինչ այդ չէին հրապարակվում։

Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել, շեյխ ալ-Թանին նույն աճուրդի ժամանակ գնել է բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեքոնի «Պապ Ինոքենտիոս X-ի դիմանկարի էտյուդը» նկարը և ներկայումս ապրող նկարիչներից ամենաթանկը համարվող բրիտանացի Դեմիեն Հըրսթի «Գարնանային օրորոցայինը» գործը:

Այս գործերի դիմաց Քաթարի ղեկավարը վճարել է համապատասխանաբար 52,7 մլն և 19,7 մլն դոլար: