Երևանում այս տարի կբացվի Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը
Ինչպես հայտնում է Արմենպրես գործակալությունը, մինչև տարեվերջ Երևանում կբացվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը։
2006թ-ի սեպտեմբերին թանգարանի ճարտարապետ, նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար, նախկինում Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ Շ.Ազնավուրն այցելել է տուն-թանգարանի կառուցման համար ընտրված տարածք, ոչ միայն հավանության է արժանացրել այն, այլև հուզվել է։










