Կլոդ Մոնեի կտավը վաճառվել է 42 մլն դոլարով
Կլոդ Մոնեի ստեղծագործության վաղ շրջանին պատկանող «Արժանտեի երկաթուղային կամուրջը» (Le Pont du chemin de fer a Argenteuil) կտավը վաճառվել է Christie's աճուրդից 41,4 մլն դոլար ռեկորդային գնով, հայտնում է AFP-ն:
«Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստի» վաճառքը կայացել է Նյու Յորքում երեքշաբթի երեկոյան:
Կտավի սկզբնական գինը 35 մլն դոլար էր, սակայն վերջինիս դիմաց 7 միլիոնով ավելին վճարել համաձայնած անհայտ գնորդն առաջ է անցել բոլոր մրցակիցներից:
Նախկինում Մոնեի գործերի դիմաց վճարված ամենամեծ գումարը կազմել էր 36,5 մլն դոլար. այդքանով էր վաճառվել նկարչի «Ջրաշուշաններ» կտավը:










