2001- 2007 թթ-ին Հայաստանում 30 ֆիլմ է արտադրվել
Հանրապետության փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում 2001-2007 թթ. թողարկվող 35 ֆիլմերից նախորդ տարի ավարտվել է 30 ֆիլմերի արտադրությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը, նշված 2 կազմակերպություններում շարունակվում է 5 անավարտ ֆիլմերի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2008-2009 թվականներին։
Մասնավորապես, արդեն ավարտվել են 10 փաստավավերագրական, որոնց թվում են «Տոնինո Գուերան և Հայաստանը», «Հրանտ Դինք» (Հավերժական թռիչք) խորագրերով ֆիլմերը։ Ավարտվել են 4 լիամետրաժ, 10 տեսաֆիլմեր, 5 անիմացիոն և մեկ կինոտարեգրություն։
Ընդհանուր առմամբ` բոլոր այս ֆիլմերի արտադրության համար ծախսվել է շուրջ 804 մլն 400 հազար դրամ, որից 453 մլն 500 հազարը՝ 2007 թվականին։










