Դորիս Լեսինգն ափսոսում է Նոբելյան մրցանակ ստանալու համար
Բրիտանացի գրող Դորիս Լեսինգը ափսոսանք է հայտնել 2007թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ: Այդ մասին կիրակի գրում է The Times պարբերականը:
«Այն ամենը, ինչով զբաղվում եմ հիմա, հարցազրույցներ տալն ու լուսանկարիչների առջև դիրք ընդունելն է»,- հայտնել է 88-ամյա գրողը: Լեսինգի խոսքերով` մրցանակը խորտակել է իր կյանքը:
Գրողը վստահեցնում է, որ մրցանակի բաժին կազմող 775 հազար ֆունտ դրամական պարգևը նա արդեն գրեթե ամբողջությամբ ծախսել է իր երեխաների, թոռների և այլ բարեկամների վրա: Փողի մնացած մասը, Լեսինգի հաշվարկներով, կվերջանա երկու տարուց:










