Սոչիում բացվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի արձանը
Սոչիում՝ «Կրասմաշեվսկի» հանգստավայրի տարածքում, բացվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի արձանը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության թանգարանը։
Համաշխարհային տերությունների երեք ղեկավարների արձանը բացել է գրող և «Մեր պարտքերը» հիմնադրամի տնօրեն Էդվարդ Ռադզինսկին։
Արձանի հեղինակն է հայտնի քանդակագործ Ֆրանկ Մայսլերը։ Արձանը պատրաստվել է Իսրայելում։










