Փարիզում կբացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ներկայացուցչություն

14:40 • 13.05.08

Փարիզում կբացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ներկայացուցչություն։ Այդ մասին հաղորդել է փառատոնի գեղարվեստական գծով տնօրեն Սուսաննա Հարությունյանը «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու խնդիրները» խորագրով սեմինարի ընթացքում։

Նրա խոսքով` ներկայացուցչության բացումը ժամանակակից կինոարտադրության և հայկական կինոփառատոնի միջև կապերի հաստատման ավելի լայն հնարավորություններ կբացի։

Նշենք, որ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու խնդիրները» սեմինարը տեղի է ունեցել մայիսի 9-11-ը Ծաղկաձորում։ Սեմինարին մասնակցել է տպագիր մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի 18 լրագրող։