Ամերիկացիներին կսովորեցնեն վարվելակերպի կանոններ
ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն (USOC) մտադիր է ճիշտ վարվելակերպի դասեր տալ այն մարզիկներին, ովքեր պետք է մասնակցեն Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին: Վերջիններիս համար հատուկ վարձել են մի քանի մասնագետների, ովքեր և կվարեն դասընթացները:
Խաղերի մասնակիցները, մասնավորապես, կծանոթանան վարվելակերի ընդհանուր կանոններին, արևելյան մշակույթին, ինչպես նաև ժեստերի լեզուն: Այս մասին հայտնում է AP-ն:










