Կաննի կինոփառատոնում կցուցադրվի նաև ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը

16:58 • 15.05.08

Կաննի միջազագային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը։ Ինչպես տեղեկացրել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, փառատոնի շրջանակներում կենտրոնի կողմից կցուցադրվի նաև ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի նախագիծը։

«Այն կներկայացվի պաշտպանության, որից հետո եթե հավանության արժանանա, ֆիլմի ֆինանսավորմանը կաջակցի կինոփառատոնը»,-ասաց Գ. Գևորգյանը։

Նրա խոսքերով, Ազգային կինոկենտրոնը Բելառուսի «Լիստոպադ» կինոփառատոնին կներկայացնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը, ինչպես նաև Նաիրա Մարտիրոսյանի «Փոքրիկ Տրոլի կյանքից» մուլտֆիլմը։ Այս տարի նախատեսվում է Վենետիկի կինոփառատոնին ներկայացնել ռեժիսոր Արմեն Ռոնովի «Աննա Կարենիա» ֆիլմը։ Այլ միջազգային կինոփառատոներին ներկայացվելիք ֆիլմերը կորոշվեն առաջիկայում։