«Եվրատեսիլ»–2008 մրցույթը կարելի է համարել մեկնարկած

11:41 • 15.05.08

Ավարտվել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի փորձերի առաջին փուլը։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի առաձին անգամ տեղի է ունենալու Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Փորձերին մասնակցել են շոուի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող Սիրուշոն: Չեն մասնակցել այն երկրների ներկայացուցիչները, ովքեր միանգամից հայտնվել էին մրցույթի եզրափակիչում։ Այսօրվանից սկսվում է փորձերի երկրորդ փուլը, իսկ ահա գլխավոր փորձերը, որոնց համար նույնիսկ տոմսեր են վաճառվում սկսվելու են երկուշաբթի։