Հարի Փոթերին մեղադրել են ռասիզմի մեջ

17:10 • 16.05.08

Իսրայելի Բար-Իլանի համալսարանի պատմության դասախոս դոկտոր Հիլդա Նեսիմին կարդացել է զեկույց, որի իմաստը կայանում էր նրանում, որ Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթերի մասին պատմող հայտնի գրքերը և դրանց հիման վրա նկարահանված ֆիլները պարունակում է ակնհայտ հակասեմիտական մոտիվներ:

Նեսիմին իր աշխատանքն անվանել է «Հարի Փոթերը և անհետացած հրեան»: Իր զեկույցում նա վստահեցնում է, որ չնայած Ջոան Ռոուլինգի ստեղծագործության միջազգայնությանն ու բազմամշակույթ բնույթին, Հարի Փոթերի մասին պատմող գրքերն արհամարհում են հրեաներին որպես ազգ: Հարի Փոթերի մասին պատմող գրքերում գործում են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ` սկսած հնդիկներից և եգիպտացիներից մինչև հույներն ու իռլանդացիները, բայց ոչ մի անգամ չեն հայտնվում հրեաներ: