“Մեծ Բրիտանիայի վատագույն բանաստեղծի” գործերը հանվել են աճուրդի

16:07 • 16.05.08

Բրիտանական Lyon and Turnbull աճուրդի տունը վաճառքի է հանել Ուիլիամ Մաքգոնագալի 35 բանաստեղծություններ, որին հայրենիքում արդեն հարյուր տարուց ավելի համարում են բոլոր ժամանակների վատագույն գրող: Տեքստերի հավաքածուն գնահատվել է 6,5 հազար ֆունտ, հայտնում է BBC News-ը:

Ծնունդով Էդինբուրգից Մաքգոնագալը (1825-1902) կյանքի մեծ մասն ապրել է Դանդի քաղաքում: Բանաստեղծություններ գրել սկսել է 47 տարեկան հասակում: Նա դրանք բարձրաձայն կարդում էր փողոցներում, բայց հանդիսատեսը ծիծաղում էր և հեղինակի վրա բանջարեղեն նետում: Մաքգոնագալի բանաստեղծությունները մինչ օրս էլ համարվում են վատ ճաշակի օրինակ. և Մեծ Բրիտանիայում դրանք ոչ միայն մոռացել են, այլ նաև նախկինի պես վերահրատարակում են:

Սպասվում է, որ Մաքագոնագալի բանաստեղծությունները կարժենան ավելի թանկ, քան Ջեյմս Բոնդի մասին պատմող Յան Ֆլեմինգի վեպերը կամ Ռոնալդ Դալի “Չարլին և հրուշակեղենի գործարանը” վիպակը: