Այտմատովին տեղափոխել են հիվանդանոց

11:16 • 18.05.08

Հանրահայտ ղրղզ գրող Չինգիզ Այտմատովը օրերս տեղափոխվել է Կազանի Հանրապետական կլինիկական հիվանդանոց։ Գրողը Կազան էր ժամանել մայիսի 15–ին «Россия» հեռուսատաալիքի նկարահանող խմբի հետ, տեղեկացնում է Kyrgyznews գործակալությունը։

79–ամյա գրողը Ղրղսատանից Թաթարստանի մայրաքաղաք էր եկել իր «Օրը դարից երկար է ձգվում» վեպի սյուժեի հիման վրա նկարահանվող ֆիլմի նկարահանումներին մասնակցելու նպատակով։

Առողջական վիճակի կտրուկ անկումից հետո Այտմատովին հիվանդանոց են տեղափոխել՝ «երկիկամային անբավարարություն» ախտորոշմամաբ։

Ինչպես հայտնում է գրողի խորհրդական Ալիմջան Միրզաևը, այժմ, բժշկական օգնությունից հետո, Չինգիզ Այտմատովի վիճակը գնահատվում է բավարար։

«Ցանկանում եմ հանգստացնել Այտմատովի տաղանդի բոլոր երկրպագուներին, որ գրողն արդեն իրեն լավ է զգում։ Նրա առողջական վիճակի վատթարացման պատճառ են հանդիսանում երկար ճանապարհը և գերհոգնածությունը։ Չէ՞ որ գրողը համարյա 80 տարեկան է»,– նշել է Միրզաևը։