Երևանում մեկնարկեց 1 րոպեանոց ֆիլմերի փառատոնը
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր մեկնարկեց “Մեկ կադր մեկ րոպե” կինոփառատոնը, որն անցկացվում է 6-րդ անգամ: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված են բացառապես մեկ րոպեանոց ֆիլմեր, ընդ որում դրանք նկարահանվել են մեկ կադրում: “Կինո առանց ժապավենի”, սա է փառատոնի կազմակերպիչների նշանաբանը:
Այս տարի “Մեկ կադր մեկ րոպե” փառատոնին ներկայացված մոտ 60 աշխատանքների հեղինակներն ինչպես տեղացիներ են, այնպես էլ այլազգիներ: Մասնակցության համար սահմանափակումներ չկան` ոչ տարիքային, ոչ մասնագիտական: Կարևոր է նախապայման է միայն գաղափարը, որը հնարավոր է արտահայտել շարժվող պատկերների միջոցով 1 րոպեի ընթացքում:
Փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 23-ը, մուտքն ազատ է:










