Պաոլո Կոելյոյի «Ալքիմիկոս» վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանվի

18:33 • 19.05.08

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հայտարարել է Պաուլո Կոելյոյի վեպը էկրանավորելու որոշման մասին։

Նշենք, որ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում արդեն 15 տարի։ Գրողը խորին բավարարվածություն է հայտնել «Ալքիմիկոս»–ը էկրանավորելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ ֆիլմը կպահպանի «գրքի ոգին և պարզությունը»։

Կոելյոյի վեպը, որը գրվել է 20 տարի առաջ, թարգմանվել է 20 լեզուներով և վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակով։