Աթենքի բանկում հայտնաբերվել է Վան Գոգի կտավը
Երկար ժամանակ Աթենքի բանկերից մեկում պահվող դիմանկարը, հնարավոր է, հանդիսանում է Վինսենտ Վան Գոգի վերջին գործը։ Այսպես են կարծում որոշ փորձագետներ և կոլեկցիոներներ, ովքեր այժմ փորձում են հաստատել աշխատանքի ինքնությունը։
Նշենք, որ կտավը պատկանում է մի մարդու, ով Հունաստանում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
Այս աշխատանքի բացահայտումը, իչպես նաև նոթատետրի որոշ հատվածներ, որոնք, հավանաբար, նույնպես արվել են Վան Գոգի կողմից, թույլ են տալիս ենթադրել, որ հոլանդացի հայտնի նկարիչը բժիշկ Գաշեի երրորդ դիմանկարը ստեղծել է ինքնասպանությունից մի քանի օր առաջ։
Մինչև այսօր հայտնի է եղել Գաշեի միայն երկու դիմանկարների մասին, որոնցից մեկը պատկանում է Փարիզի Օրսե թանգարանին, իսկ մյուսը 1990թ. Christie's աճուրդում վաճառվել է ճապոնացի կոլեկցիոների։










