Սարոյանի 100-ամյակը նաև բեմում

23:07 • 20.05.08

Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առթիվ 2008թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է սարոյանական տարի, որի շրջանակներում շարունակվում են միջոցառումները Հայաստանում ու արտերկրում։
Հունիսի վերջին Պրահայի «Ապոստրո‎ֆ‎ 2008» միջազգային թատերական փառատոնին կմասնակցի Է. Էլբակյանի անվան թատրոնը «Չես պարի ինձ հետ» ներկայացմամբ, որը հիմնված է Սարոյանի մի քանի աշխատանքների վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Աննա և Արմեն Էլբակյանները։ Վերջինիս խոսքով՝ այս ներկայացումը ձոն է Սարոյանին, նրա գրականությանն ու մտածողությանը։

«Չես պարի ինձ հետ» ներկայացումն արդեն մասնակցել է Բուդապեշտի փառատոնին, որտեղ Արմեն Էլբակյանը մրցանակի է արժանացել տղամարդու լավագույն դերի համար։ Պրահայում այն ընդգրկված է ներկայացված աշխատանքների լավագույն տասնյակում։