Թայսոնը ներկայացրել է իր ինքնակենսագրական կինոնկարը Կաննում

00:45 • 20.05.08

Հանրահայտ ամերիկացի բռնքամարտիկ Մայք Թայսոնը ներկայացրել է Կաննի միջազգային կինոփառատոնում  ինքնակենսագրական վավերագրական կինոնկար, որը նկարահանել է  ռեժիսոր Ջոն Տոբեկը:

"Ես վայրի ու պայթյունավտանգ կենսակերպ եմ ունեցել",- խոտովանել է մամուլի ասուլիսի ժամանակ Թայսոնը,- "Թմրադեղեր էի օգտագործում, վիճաբանում էի վտանգավոր մարդկանց հետ, քնում էի այն տղաների կանանց հետ, ովքեր ցանկանում էին ինձ սպանել: Սակայն ես երջանիկ եմ այստեղ: Սա ուղղակի հրաշք է":

Ականատեսների հավաստմամբ, ֆիլմի անդրանիկ ցուցադրման ժամանակ նախկին բռնքամարտիկը արժանացել է ծափողջյունների: Ֆիլմում նա, մասնավորապես, պատմում է, թե ինչպես էին նրան նեղացնում ու թալանում, երբ նա գեր էր: Մայքը նաև արտասվել է, երբ հիշել է  իր առաջին մարզիչ Կասա դ'Ամատոյին, ով իր ուժերի վրա անվստահ պատանուն դարձրեց աշխարհի ամենաերտասարդ գերծանր քաշային աշխարհի չեմպիոն:

Թայսոնը առանձնակի կանգ չի առել մի քանի դրվագների վրա: Մասնավորապես, ֆիլմում չի ակնարկվում Թայսոնի կողմից  Հոլիֆիլդի ականջը կծռլու պահը: Նա խսոտովանում է, որ մի քանի սխալ որոշում է կայացրել, սակայն մեկ մեղադրանք նա լիովին հերքել է: Նա պնդում է, որ չի բռանբարել 18-ամյա աղջկան, որի համար երեք տարի անցկացրել է մեկուսարանում. "Առաջ ես նեղացնում էի կանանց, բայց այդ դեպքում ես մեղավոր չէի... Մեղադրանքը անարդար էր",- մեջբերում է Թայսոնի խոսքերը  AP-ը: