Բրյուս Լին և Նելսոն Մանդելան կդառնան մյուզիքլների հերոսներ
Մարտական արվեստների հոնկոնգյան վարպետ Բրյուս Լիի և հարավաֆրիկյան քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի կենսագրությունների հիման վրա կբեմադրվեն մյուզիքլներ:
«Բրյուս Լի. Ճանապարհ դեպի արևմուտք» երաժշտական ներկայացումը կբեմադրվի 2010 կամ 2011թ., իսկ Մանդելայի կյանքի պատմությունը՝ 2010թ., հայտնում է Reuters-ը:
Բրյուս Լիի մասին պատմող մյուզիքլում օգտագործվել են ժամանակակից պարային ներկայացումներ, մարտական արվեստ, չինական օպերայի տարրեր: Ներկայացման ռեժիսորն է Բարթլեթ Շերը: Գլխավոր դերի համար դերասան դեռևս չի ընտրվել:
Մանդելայի մասին պատմող ներկայացման լիբրետոն հիմնված է վերջինիս դստեր` Զինդզիի հիշողությունների վրա, ով մեծացել է այն տարիների ընթացքում, երբ ՀԱՀ ապագա նախագահը և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը ազատազրկման մեջ է եղել:










