«APOSTROF- 2008» միջազգային թատերական փառատոնին Հայաստանից մասնակցի Էդ.Էլբակյանի անվան «Արիոն» թատրոնը

12:17 • 22.05.08

Պրահայում հունիսի 27-ից հուլիսի 2-ը կայանալիք «APOSTROF- 2008» միջազգային 10-րդ հոբելյանական թատերական փառատոնին կմասնակցի նաև Երևանի Էդ.Էլբակյանի անվան «Արիոն» թատրոնը։

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանի խոսքերով՝ փառատոնի կազմակերպիչների կողմից հրավիրված «Արիոն»-ն ընդգրկվել է թատերական փառատոնի լավագույն տասնյակի մեջ։ Նա հանդես կգա «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացմամբ։

Փառատոնին ներկայացվել է տարբեր երկրների թատերախմբերի մասնակցության 70 հայտ։