Բենիկ Պետրոսյանի մանրաքանդակները` Ազգային պատկերասրահում
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ցուցահանդեսը (1939-1996թթ.): Ներկայացված են հեղինակի` տարբեր թեմաներով աշխատանքներ` կենցաղային մինչև պատմական քանդակ:
Բենիկ Պետրոսյանը կրթություն է ստացել Երևանում` Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանում, ապա Գեղարվեստի ակադեմիայում: Աշխատել է տարբեր նյութերով` քար, փայտ և տարբեր մետաղներ:
“Ուզում էի ստիպել, որ մետաղը խոսի”, - ասել է արվեստագետը: Բենիկ Պետրոսյանը երազել է Երևանում հիմնել մանրաքանդակի միջազային կենտրոն, որի համար հիմք կարող էր դառնալ իր թողած ժառանգությունը` ավելի քան 500 ձուլածո և քարե աշխատանքներ:
Պատկերասրահում Բենիկ Պետրոսյանի քանդակների կողքին ցուցադրվում են նաև նրա գեղանկարիչ դստեր և քանդակագործ որդու աշխատանքները:










