Ատոմ Էգոյանը Երևանում դասեր կտա երիտասարդ կինոգործիչներին
Այս տարի անցկավող 5-րդ “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնը մի խումբ երիտասարդ կինոգործիչներին հնարավորություն կտա դառնալ Ատոմ Էգոյանի սանը: Փառատոնի օրերին` հուլիսի 13-20-ը, Էգոյանը կանկացնի հատուկ դասընթացներ, բացի այդ, երիտասարդ կինոգործիչների խումբը կքննարկի, կնկարի և կխմբագրի մի կարճամետրաժ ֆիլմ կանադահայ ռեժիսորի հետ: Այս սեմինարը բաց է բոլորի համար, ովքեր գոնե մեկ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ են նկարահանել: Անհրաժեշտ պայման է նաև անգլերենի իմացությունը:
Ատոմ Էգոյանի սեմինարի համար մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը “Ոսկե Ծիրան”-ի գրասենյակում:
Իսկ մինչ Կանադահայ ռեժիսորն իր “Երկրպագում” ժապավենով մասնակցում է Կաննի կինոփառատոնի մրցութային խծրագրին: Արդյունքները կհրապարակվեն մայիսի 25-ին:










